16 07 2020

ԵԺԿ-ն խորապես մտահոգված է ՀՀ-Ադրբեջան սահմանի էսկալացիայի կապակցությամբ

ԵԺԿ-ն խորապես մտահոգված է ՀՀ-Ադրբեջան սահմանի էսկալացիայի կապակցությամբ

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է հայաստանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Գրառման մեջ մասնավորապես նշվում է․

 

«Մենք խորապես մտահոգված ենք հայաստանա-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում։

Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` հետագա զոհերից խուսափելու համար՝ հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում»։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքները ներառում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ