«Միջազգային հանրությանը պետք է փոխանցենք այն, ինչ մինչ այս պահը փոխանցել ենք՝ տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ այդ գործողությունները ՀՀ զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի, կանխվել է դիվերսիայի փորձը, այդ թվում՝ երեկ գիշերը տեղի ունեցած:
«Ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ ևս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներով և գնդակոծում են նաև քաղաքացիական բնակչությանը, գյուղերը: Մենք տեսանք կադրեր, որոնք վկայում են, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ բնակիչների տների վրա, բարեբախտաբար զոհեր չկան», - նշեց Միրզոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը