16 07 2020

Ադրբեջանի «փառապանծ» «Յաշման» հետ է շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ. Հովհաննիսյան



Մոտավորապես 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին, ի դեպ, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի մարզի «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների, ընդ որում ադրբեջանական մամուլում նշվեց «փառապանծ» «Յաշմա»-ի զորախումբը, 100 զինծառայող, մեծ զինատեսակների, մասնավորապես, հրետանու կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել մեր դիրքի ուղղությամբ, բայց մեր տղաների գրագետ և հերոսական գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ: Այդ ընթացքում կորցրել են որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա և այլն: 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ