16 07 2020

ԶՈւ-երը ծանր հարվածներ են հասցրել ադրբեջանական կրակակետերին․ Տիգրան Աբրահամյան

ԶՈւ-երը ծանր հարվածներ են հասցրել ադրբեջանական կրակակետերին․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արդեն արձանագրել էինք, որ Ադրբեջանում ստեղծված իրավիճակն ու այնտեղ իշխանությունների նկատմամբ ձևավորված ներքին ճնշումը բավականին ծանր դրության մեջ է դրել Իլհամ Ալիևի։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի տեղ չտանող հուսահատ քայլերի է դիմում, ինչի արդյունքում գրեթե մեկ օր տևած դադարից հետո Տավուշի ուղղությամբ նոր գործողություններ են ծավալվել։

Հայաստանի զինված ուժերը ծանր հարվածներ են հասցրել ադրբեջանական կրակակետերին, ինչպես նաև՝ մեր սահմանի ուղղությամբ շարժեր իրականացրած ադրբեջանական ուժերին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ