ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարկը դատապարտել է Ադրբեջանի հարձակումները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի, այդ թվում և Տավուշում գործող գործարանի վրա, որտեղ բժշկական դիմակներ են պատրաստում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:
«Խորապես տագնապած եմ ադրբեջանական զինուժի կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված հարձակումների մասին լուրերով, այդ թվում և դիմակ արտադրող գործարանի: Ագրեսիայի այս դրսևորումները վտանգում են անմեղ մարդկանց կյանքը և ապակայունացնում են տարածաշրջանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին:
Հրադադարի այս լուրջ խախտումներն ընդգծում են սահմանի երկայնքով պատասխանատվության ենթարկման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Պետքարտուղարությունը պարտավոր է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, կոչ անել բոլոր կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին և դիվանագիտական բանակցությունների վերսկսման առաջխաղացմանը՝ հանուն երկարատև խաղաղության»,- ասել է կոնգրեսականը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը