Արդեն մի քանի օր է Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին և հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունենում բախումներ, և այս ամենով պայմանավորված տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից եղան հայտարարություններ, իսկ Ուկրաինան տարածեց մի հայտարարություն, որը տարածաշրջանում սրում է կոնֆլիկտը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը:
«Ուկրաինայի տարածած հայտարարությունը ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին, և այն միակողմանի հայտարարություն էր՝ ի օգուտ ագրեսոր Ադրբեջանի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը