15 07 2020

Ներուժի համախմբումը դատարկ խոսքերով չի լինում. Բագրատ Եսայան

Ներուժի համախմբումը դատարկ խոսքերով չի լինում. Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ով չի ալարում, գրումա՝ սահմանին կրակում են, պետքա համախմբվենք ու աջակցենք Նիկոլին։ Ասեմ, որ ազգային համախմբումը ակտուալա միշտ, առավել ևս հիմա, երբ սահմանին իրավիճակը մոտենում է պատերազմականին։ Բայց իրական համախմբումը, ոչ թե էն, ինչ շատ քայլած մանուկներ հասկանում են համախմբում ասելով՝ Մենք հավաքել ենք 70%, ինչ ասենք, պիտի անեք, հենց փորձեք հակաճառել, ասֆալտին կփռենք ու պատին կծեփենք։ Համախմբումը սենց չի լինում։

Համախմբման իմ պատկերացումը (իմ անձնական, ոչ մեկի, ոչ մի խմբի հետ չեմ խոսել ու քննարկել) հետևյալն է.

  1. Դադարեցվում են քաղաքական ենթատեքստով բոլոր տեսակի դատավարությունները
  2. Ֆբ-ում կամ իրական կյանքում պառակտում, ատելություն, հայհոյանք հնչեցնողը «մերժվում է» (բլոկ է արվում)
  3. Քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ ստեղծվում է «Քաղաքական խորհուրդ»
  4. Բոլոր կարող ուժերը ներգրավվում են կառավարման համակարգի մեջ, հաղթահարելիւ համար կառավարման ճգնաժամը, ստեղծելով Ազգային Միասնության կառավարություն։
  5. Արցախի հարցի կարգավորման հարցերով գլխավոր բանագնաց է նշանակվում Ռոբերտ Քոչարյանը։

Կարծում են ներուժի համախմբումը այսպեսա հնարավոր, ոչ թե դատարկ խոսքերով, նախկին ու ներկայով, սև ու սպիտակով, հեղափոխական ու հակահեղափոխականով, հին ու նորով, ծեփողով ու ծեփվողով։ Ու այսպիսի համախմբման նախաձեռնությունը պետք է գա իշխանությունից։

Բայց դե գիտեմ նաև, որ սա գիտաֆանտաստիկ ժանրիցա, Նիկոլի ուղեղը հակառակ ուղղությամբա մընակ աշխատում։ Մինչդեռ ինքը շատ պետքա խնդրի, որ երկուսուկես տարում իրա պատճառով սերգեյդանիելյանամեջ եղած երկրում մարդիկ գան ու պատասխանատվություն վերցնեն։

Հ. Գ. Հա, բայց մի պայման էլ կա, իրանց քայլի պատգամավորներին, մանավանդ Ալենь-ին, պետքա արգելեն ամբախ-զամբախ խոսալը»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ