14 07 2020

Արդյոք այս պահին օրինակա՞ն է արտակարգ դրությունը

Արդյոք այս պահին օրինակա՞ն է արտակարգ դրությունը

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է․

«Արդյոք այս պահին օրինակա՞ն է արտակարգ դրությունը
--------------------------------

ՀՀ ԱԺ-ն ավարտեց Հայաստանում արտակարգ դրության ժամկետի երկարացման մասին ՀՀ կառավարության ընդունած որոշման քննարկումը:
Հայաստանում արտակարգ դրության համար սահմանված նախկին ժամկետն ավարտվեց հունիսի 13-ի ժամը 17։00-ին:
Կառավարության որոշումը քննարկելու համար ժամը 14։00-ին մեկնարկած ՀՀ ԱԺ արտակարգ նիստն ավարտեց 3 ժամ 38 րոպե անց՝ մոտավորապես ժամը 17։38-ին:

Օրենքով արտակարգ դրությունը ավարտված է համարվել ժամը 17։00-ին:

Արդյոք արտակարգ դրության ժամկետի երկարաձգումն օրինական համարելու համար միայն բավարա՞ր է ՀՀ կառավարության որոշումը: Եթե այո, ինչով է պայմանավորված ՀՀ կառավարության որոշումից հետո անհապաղ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և որոշումը քննարկելու մասին օրենքի պահանջը:

Արդյոք այս պահին օրինակա՞ն է արտակարգ դրությունը, եթե դա պաշտոնապես երկարաձգվել է օրինական ժամկետն ավարտվելուց կես ժամ անց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ