ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա եւ Էնդրյու Չոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները`հետագա ցանկացած էսկալացիա կանխելու համար:
«Ըստ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունների, ինչպես նաեւ այլ աղբյուրների, հուլիսի 12-13-ը տեղի է ունեցել հրադադարի լուրջ խախտում, որը հանգեցրել է զոհերի: Հաղորդվում է, որ երկու ուժերի կողմից օգտագործվել է տարբեր տրամաչափի հրետանի:
Համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի (PRCIO) անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ցավում են զոհերի համար եւ ցավակցություն հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին: Համանախագահները եւ PRCiO-ն միջադեպը սկսվելու պահից անմիջական կապի մեջ են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը