10 07 2020

Ժանրի կանոնների համաձայն Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ. Անդրանիկ Թևանյան

Ժանրի կանոնների համաձայն Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ ԱՄՆ պետդեպը կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդատու է նշանակելու ՀՀ կառավարությունում։ 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ուկրաինայում էլ ամեն ինչ սկսվեց հակակոռուպցիոն պայքարի գծով խորհրդատուի նշանակմամբ, իսկ հետո շարունակվեց Ղրիմի կորստով։

Ուկրաինան դարձավ Արևմուտքի հակառուսական պայքարի թատերաբեմը, կորցրեց տարածքներ, հայտնվեց անվերջանալի թվացող պատերազմի մեջ, տնտեսապես ջլատվեց, կորցրեց իր բնակչության մի զգալի հատվածին ու համարվում է Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկը՝ ունենալով հսկայական տարածքներ, տասնյակ միլիոնավոր բնակչություն, աշխարհագրական լավ դիրք ու տնտեսական մեծ պոտենցիալ։

Ուկրաինան Արևմուտքին հետաքրքրում է որպես հակառուսական պոլիգոն։ Իսկ թե ինչ գին կվճարի դրա դիմաց Ուկրաինայի հպարտ ժողովուրդը, թքած։ Դա չի հետաքրքրում գլոբալիստներին։ Ինչպես որ չի հետաքրքրում, թե ինչ գին է վճարելու ՀՀ հպարտ քաղաքացին փաշինյանական իշխանության առաջնորդությամբ հակառուսական գծի մեջ հայտնվելու դիմաց։ Ինքնիշխանությունը, բնականաբար, այստեղ կապ չունի։ Դա մատաղացու գառան դերում հայտնվելու հայ ժողովրդի հեռանկարը գունագեղ դարձնելու համար է ասվում։

Հետաքրքիր է, ժանրի կանոնների համաձայն Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ։ Ասենք, Տավուշի մարզում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ