ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նիկոլն էս ինչու՞ այսպես արագ վերցրեց «նախկինների» գործիքները՝ սուպերվարչապետությունը, անսխալականությունն ու ինքնագոհությունը, ոստիկանության միջոցով իր որոշումները պարտադրելու ու իշխանությունը պահելու անհեռատես գործելակերպը։ Մենք պետք է հասկանանք, թե ինչու՞ ժողովուրդը 2018-ի ապրիլ-մայիսին փողոց դուրս եկավ՝ անցյալը մերժելու, և արդյո՞ք Նիկոլի ներկան շատ տարբեր է անցյալից։ Անշուշտ, նախկինում շատ մերժելի երևույթներ կային, անհերքելի է նաև այն, որ «չկա վերադարձ անցյալին» այն պարզ պատճառով, որ դա ուղղակի անհնար է։ Բայց մենք պետք է հասկանանք, արդյո՞ք մենք անցյալի արատավոր երևույթները մերժելով այս «երանելի» ներկան էինք ուզում։
Սա է «մերժված» անցյալի ու «երանելի» ներկայի պատկերը։ Նիկոլը պետք է վայրկյան առաջ հեռանա, նա խոչընդոտ է մեր երկրի զարգացման ճանապարհին ու սպառնալիք մեր ազգային անվտանգության ու պետականության համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը