ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Երբ ԼՀԿ-ն դիմում է ԿԸՀ ընդդիմության քվոտան ԱԺ-ում պահելու հիմնավորմամբ իրենց կողմից 350 ձայնով ԱԺ բերած, հետո իրենց լքած և հիմա Նիկոլ Փաշինյանի գովքով զբաղված պատգամավորի մանդատը վերադարձնելու հայտով, քիչ է մնում ես էլ դիմեմ ԿԸՀ, շատ հիմնավոր և փաստարկված ապացուցեմ, որ ԼՀԿ-ն ընդդիմություն չէ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները:
Այնպիսի միամիտ հայացքով են ասում, որ Արման Բաբաջանյանն ընդդիմություն չէ, կարծես իրենք էլ Թրամփի դեմ պայքարի ելած Բայդենն են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը