08 07 2020

Արդարացված քայլ է. Միրզոյանը՝ 580 մլն դրամ պարգևավճարի մասին



Ցավոք, Դուք ամբողջապես չեք հետևել հեղափոխությունից և ԱԺ ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին: Վստահ եմ, մի փոքր ցանկության դեպքում կարող եք Ձեզ համար պարզել, որ խորհրդարանի հանձնաժողովների նախագահների տեղակալներն այլևս չեն օգտվում ծառայողական մեքենաներից, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները՝ նույնպես: Այս հարցը տարբեր նրբերանգներ ունի, մեծ հաշվով, ապագայում պետք է նման մի իրավիճակի հասնենք, բայց նաև դիտարկել իշխանության ճյուղերի հավասար հակակշիռ մեխանիզմները: Նախկինում էլ, այժմ էլ պատգամավորների և տարբեր մեկնաբանների շրջանում կա կարծիք, որ նման բաները պետք է համամասնորեն արվեն իշխանության երեք ճյուղերում, որպեսզի մեկի հեղինակությունը մյուսի հաշվին կբարձրանա կամ` հակառակը: Խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ի ատասխան լրագրողների դիտարկմանը, թե ինչու էին ժամանակին օրինակ բերում Դանիային, իսկ այսօր, երբ իշխանություն են՝ ծառայողական մեքենաները հասնում են տասնյակների:

Ժամանակին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր, որ  Դանիայի խորհրդարանն ունի ընդամենը մեկ ծառայողական մեքենա, իսկ ամբողջ երկրում կա 23 ծառայողական մեքենա:

Նա նաև անդրադարձավ պարգևավճարներին։

 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ