07 07 2020

Հայոց ցեղասպանություն տերմինն արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից



Սպիտակ Տան մամուլի խոսնակը հայտարարեց, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր, կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից:

Ցանկացած պարագայում, կարծում եմ ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը և շնորհակալություն հայտնի պատմական իրողությունները ճիշտ գնահատելու համար։

Դիտեք 15:00 րոպեն»,– գրել է նա:

Նշենք, որ Սպիտան Տան մամուլի խոսնակ Քայլի Մքենանին լրագրողների հետ հանդիպմանն ասել է.

«Թվում է՝ ըմբռնման և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, որը հարգանքի տուրք է մարդկության դեմ գործած բոլոր հանցանքների, այդ թվում՝ ստրկության զոհերին, ենթարկվում է վանդալիզմի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ