03 07 2020

Քննիչը հաստատել է, որ կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է հունվարին. Արթուր Ղազինյան



ՀՔԾ-ն մերժել է հանցագործության մասին հաղորդումը, հրաժարվել է հարուցել քրգործ: Այս մասին հուլիսի 3-ին ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ  Արթուր Ղազինյանը:

Նշենք, որ օրեր առաջ Արթուր Ղազինյանը դիմել էր Հատուկ քննչական  ծառայություն նվիրված նոր կորոնավիրուսի  համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու համար:

Ըստ Ղազինյանի՝ քննիչի ներկայացրած որոշումը ավելի շատ քաղաքական որոշում է հիշեցնում, քան իրավական, միևնույն ժամանակ նա նշեց, որ քննիչը նշել է, որ կորոնավիրուսի առաջին դեպքը արձանագրվել է հինգ ամիս առաջ, ինչը նույնպես հաստատում է իրենց կասկածները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ