03 07 2020

Նիկոլ Փաշինյանը շանտաժի է դիմում. ռուսները մերժել են և պահանջել են շանտաժի լեզվով չխոսել. Politik.am

Նիկոլ Փաշինյանը շանտաժի է դիմում. ռուսները մերժել են և պահանջել են շանտաժի լեզվով չխոսել. Politik.am

Politik.am-ի տեղեկություններով՝ երեկ Հայաստանի Հանրային հետուստաընկերության եթերում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալանիի աղմկահարույց հարցազրույցը պատրաստվել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Հեռուստաընկերության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ռեպորտաժի հրահանգը Նիկոլ Փաշինյանը փոխացնել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջոցով։

Հրահանգված է եղել պատրաստել արտաքուստ հավասարակշռված ռեսպորտաժ, որում ներառված կլինի ամենաընդգծված հակապուտինյան գործիչ Նավալնիի մեկնաբանությունը՝ որպես նախազգուշացում ՌԴ իշխանություններին։ Ի դեպ, Նավալիի հետ կապ է հաստատել ՀՀ վարչապետի «Հանրային կապերի և տեղեկավության կենտրոն» ՊՈԱԿ-ից և պետական մակարդակով կազմակերպել հարցազրույցը:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանին վրդովեցրել է այն փաստը, որ Հայաստանում ՌԴ դեսպանությունն բացահայտ աջակցություն է հայտնել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Ավելին, ըստ մեր տեղեկությունների, օրերս տապավալվել է Հայաստանում ռուսական հեռուստաընկերությունները չփակելու դիմաց Փաշինյանի ներկայացրած պայմանի շուրջ բանակցությունները։

Ռուսաստանի ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին օրերին Ալեն Սիմոնյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շփումներ են ունեցել ռուսական դիվանագիտական շրջանակների հետ՝ փոխանցելով, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ են վերանայել ռուսական ալիքները փակելու իրենց որոշումը, եթե ՌԴ իշխանությունները դադարեն բացահայտ աջակցություն ցույց տալ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին, ինչպես նաև գազի գնի շուրջ ընդհանուր հայտարարի գալու շուրջ: Բայց ապարդյուն:

Ռուսական կողմից պահանջել են շանտաժի լեզվով չխոսել, եթե ուզում են փակել ռուսական ալիքները, կարող են անել դա և զգուշացրել են, որ դրանից տուժել են Հայաստանի ժողովուրդն ու ՌԴ-ում բնակվող ավելի քան 2 միլիոն հայերը։ Ի դեպ, ավելի վաղ այս հարցով ռուսների հետ բանակցելու էին գնացել կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ դարձյալ ապարդյուն: Այսպես կոչված բանակցությունների տապալումից հետո, Նիկոլ Փաշինյանը որոշել է դիմել շանտաժի՝ հրահանգով հակապուտինյան շարժում սկսել։ Արդեն իսկ այդ գործին են միացել տեղեկատվական ՊՈԱԿ-ը, Հայաստանի պետական հեռուստաընկերությունը, սորոսկաններն ու «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան գրասենյակը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ