ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«Բա որ ասում եմ էսօր Նիկոլի լավագույն դաշնակիցը կոռոնավիրուսնա, հարցնում եք՝ ո՞նց։ Նիկոլը երեկ ցինիկաբար հարցա տալիս, եթե ինքնա Հայաստանում 20000 վարակվածների մեղավորը, բա աշխարհի 10 միլիոնի մեղավորն ո՞վա։ Նախ դու պատասխան տուր, թե ինչի՞ է մեր հետ համեմատելի ու մեր հարևան Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 939, իսկ մեր մոտ անցել է 26000-ը, ինչու է այնտեղ մահացել 15 հոգի, իսկ մեր մոտ՝ 600-ից ավելի։ Միգուցե այնտեղ իրականացվել են կանխարգելիչ ու արդյունավետ հակահամաճարակային միջոցառումներ, իսկ Նիկոլի կառավարությունը իր գլխավորությամբ անգրագետ անձեռնհասների մի հավաքածու է, որը ավելի շատ ձև է անում, թե պայքարում է համավարակի դեմ, իսկ իրականում էս ամբողջ ընթացքում ուշքն ու միտքը իր քաղաքական օրակարգը լուծելն է։ Բայց ժողովուրդը արդեն հիպնոսացված վիճակից դուրսա եկել և հարցերը լուծելուն կարողա ընդդիմանան։ Բայց դե էստեղ արդեն կորոնավիրուսնա հասնում օգնության։ Արտակարգ դրության ժամանակ հավաքներ և բողոքի ակցիաներ անցկացնելն արգելել են։ Համ էլ «ասֆալտին փռելու», «հպարտ քաղաքացու» աչքը վախացնելու լավ առիթա, հետո պետքա գալու էս մեթոդը։ Երկիրը արտաքին քաղաքական մեկուսացման մեջ է, ավելի լավ, մենք ներսում արագ-արագ հարցերը լուծենք, գեղակսն կարգով, ի՞նչ սահմանադրություն, ի՞նչ օրենք, կորոնավիրուսը էստեղ էլա օգնում։ Տնտեսությունը կանգնել է կոլապսի եզրին՝ կորոնավիրուսն է մեղավոր։ Միակ պրոբլեմն էնա, որ բյուջեում փողը պրծնումա, աշխատավարձ-թոշակի վճարման պրոբլեմ կարողա առաջանա, բայց դե էդ հեչ։ Կարևորը՝ պարգևավճարի ճարը գտնենք։ Դրա ելքն էլ ի՞նչա՝ տուգանքները։ Էսօր կառավարության նիստում հերթական դերասանությունը՝ կուրծքա ծեծում, թե իրենց նպատակը քաղաքացուն տուգանելը չի։ Ու իրա ոստիկանապետը հերոսաբար զեկուցումա, որ երեկ տուգանվել է 2800 քաղաքացի։ Հասկանու՞մ եք, որ էս տեմպով մեկ տարվա կտրվածքով կտուգանվեն 1 միլիոնից ավել քաղաքացիներ, տուգանքի գումարն էլ կանցնի կանցնի 10 միլիարդ դրամը։ Պրեմիաների մի մասը առնվազն կարելիա էդ փողից տալ։
Հիմա հասկանալիա չէ՞, որ բոլոր ձախողումների պատճառը կոռոնավիրուսնա, ոչ թե իրանց տգիտությունը, փողը քամում են ժողովրդից՝ իբր կոռոնավիրուսի դեմ պայքարի տապալման մեղավոր, կոռոնավիրուսի շնորհիվ հայտարարել են Արտակարգ դրություն, որը լուծումա մենակ ժողովրդի բողոքը ճնշելու հարց, կոռոնավիրուսի շնորհիվ առանց դիմադրության սահմանադրական հեղաշրջում են անում։ Ու էս ամեն ինչը կարելիա համեմել «նախկին թալանչիների ու կոռուպցիոներների ու նրանց պաշտպանող հակահեղափոխականների մասին հեքիաթով, էդ «կուտը» պողոսը հլը ուտում ու «կշտանումա»։
Բա սրանից լավ վիճա՞կ Նիկոլի համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը