Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխություններին քվեարկությամբ աջակցել է ընտրողների 77․92%-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։
ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում էկրանին հրապարակված տվյալների համաձայն՝ քվեարկածների 21.27 տոկոսը դեմ է հանդես եկել սահմանադրական փոփոխություններին: Ընդհանուր մասնակցությունը, ըստ վերջին տվյալների, 65 տոկոս է կազմել:
Ըստ օրենք՝ի որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն, դրանց պետք է կողմ լինի քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին, ընդ որում, մասնակցության շեմ չի սահմանվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը