30 06 2020

Ականատես ենք լինում պառլամենտարիզմի հիմնարար սկզբունքների ոտնահարմանը․ ՊԶՄԿ

Ականատես ենք լինում պառլամենտարիզմի հիմնարար սկզբունքների ոտնահարմանը․ ՊԶՄԿ

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը շնորհավորական ուղերձ է հղել Պառլամենտարիզմի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես նշված է, որ հաշվի առնելով ժողովրդավար պետությունների զարգացման և կայացման պատմական դիսկուրսը՝ Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականին թևակոխեց դեպի խորհրդարանական կառավարման համակարգ՝ ընդլայնելով օրենսդիր իշխանության լիազորությունների շրջանակը, սակայն ցավալիորեն, վերջին շրջանում, ականատես ենք լինում պառլամենտարիզմի հիմանարար սկզբունքների ոտնահարմանը, ինչը պետությունը կանգնեցրել է լրջագույն իրավական անվտանգության և սահմանադրական ճգնաժամի առջև։ Ուղերձը՝ ստորև․

 

«Հարգելի Հայրենակիցներ.

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը շնորհավորում է Պառլամենտարիզմի միջազգային օրվա կապակցությամբ!

 

Մարդկության պատմության զարգացման արդյունքում՝ հասարակական հարաբերությունները կարգավորելու նպատակով, դրանք աստիճանաբար կանոնակարգվեցին, սահմանափակվեցին, այդ կարգավորումպերը գրավոր տեսք ստացան՝ նորմատիվ իրավական ակտեր անվանմամբ, իսկ դրանք ընդունող մարմինները կոչվեցին պառլամենտներ /ֆրանսերեն «parle» «խոսել» բառի ծագումնաբանությամբ/։

Պառլամենտի նախատիպերը ծագել են դեռևս Հին Հունաստանում և Հռոմում, այնուհետև՝ որպես դասական պառլամենտի և պառլամենտարիզմի օրինակ ձևավորվել Անգլիայում /1215 թ․/, ապա Ֆրանսիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում /17-18-րդ դարեր/։

Իրավաբանական և քաղաքագիտական գրականությունը չեն սահմանել պառլամենտարիզմի միասնական հասկացություն, սակայն հավաքական կերպով պառլամենտարիզմը սահմանվում է որպես պետական, քաղաքական համակարգ՝ հիմված իշխանությունների տարանջատման, օրինականության, իրավունքի գերակայության սկզբունքների և ժողովրդավարության վրա։

«Պառլամենտարիզմ» և «պառլամենտ» եզրույթները շաղկապված են՝ միտված ժողովրդավարության ամրագրմանը, և մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։

Պառլամեմտարիզմի կայացման կարևոր գրավական է նաև խորհրդարանում պառլամենտական մշակույթի ներդրումն ու ամրագրումը, ինչը ենթադրում է արժեքների, իրավական գաղափարների, ավանդույթների համակցություն։

Կայացած խորհրդարանը ժողովրդավարության հիմնաքարն է։ Այն ներկայացնում է հանրության շահերը, ընդունում է դրանից բխող իրավական ակտեր և վերահսկում է գործադիր իշխանությանը։

Հաշվի առնելով ժողովրդավար պետությունների զարգացման և կայացման պատմական դիսկուրսը՝ Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականին թևակոխեց դեպի խորհրդարանական կառավարման համակարգ՝ ընդլայնելով օրենսդիր իշխանության լիազորությունների շրջանակը։

Ցավալիորեն, վերջին շրջանում, ականատես ենք լինում պառլամենտարիզմի հիմանարար սկզբունքների ոտնահարմանը, ինչը պետությունը կանգնեցրել է լրջագույն իրավական անվտանգության և սահմանադրական ճգնաժամի առջև»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ