30 06 2020

Նիկոլի սարքած շիլաշփոթը լուծելու հավանականությունը հավասարվում է 0-ի․ Բագրատ Եսայան

Նիկոլի սարքած շիլաշփոթը լուծելու հավանականությունը հավասարվում է 0-ի․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․

«Նախագահն ամեն ինչ արեց, որ իրեն զերծ պահի սահմանադրական հեղաշրջման օրենսդրական ակտերի տակ ստորագրելուց։ Բայց քայլածները
նույնիսկ իրենց ապաշնորհ սցենարում այնպիսի փնթիություններ էին արել, որ ստիպված էին 2-րդ փուլով նոր փաթեթ ընդունել։ Սրանով նրանք փաստորեն ընդունել են, որ նախորդ փաթեթը չի կարող ուժի մեջ մտնել, ինչպես իրենց ղեկավարը շտապել էր հայտարարել։ Երկրում ընթացող գործընթացներից իրեն մեկուսացրած Արմեն Սարգսյանը, հավատարիմ մնալով իր որոշմանը, հայտարարել է, որ չի ստորագրելու սահմանադրական կարգի տապալմանն ուղղված նաև ա՛ս փաթեթը։

Ու եթե հիմա 21 օր՝ մինչև հուլիսի 21-ը Արմեն Սարգսյանը չի ստորագրում ընդունված փոփոխությունները, տրամաբանությունն ասում է, որ ՍԴ կազմը փոփոխված չէ և այդ մարմնի՝ հուլիսի 7-ին նախատեսված նիստը պետք է կայանա նախորդ կազմով։ Եթե ԼՀԿ-ն ու Էդմոն Մարուքյանը մնում են իրենց դիրքորոշմանը և դրանից հետո միանում են ՍԴ դիմելու ԲՀԿ նախաձեռնությանը, ապա մեր երկրում Նիկոլի սարքած սահմանադրական շիլաշփոթը լուծելու հավանականությունը հավասարվում է 0-ի։

Ու ես հիմա առաջարկում եմ 46-ի գծի մարշրուտկի շոֆեռ Ռուստամին պաշտոնապես շնորհել քաղաքական 1-ին կարգի վերլուծաբանի և Տարվա մարդ կոչումներին՝ Բոլոլա ու մեծ բազառ կանխատեսման համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ