29 06 2020

Մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ քաղաքագետ

Մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Բա...., մի քանի օր առաջ գրել էի, որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ մրցաշրջանն է սկսվում:

Թուրքերը Արաքսի վրա կամուրջ են սարքում, Ցեղասպանության հանձնաժողով են ստեղծել: Նիկոլը Արցախի ղեկավարներին ընտրված ներկայացուցիչ է կոչում, Արցախի դրոշը չեն օգտագործում Արցախի ընտրված ներկայացուցիչ հետ հանդիպումների ժամանակ, դեպի Թուրքիա ճանապարհ են սարքում, պետական ինստիտուտներն են քայքայում տնտեսության հետ միասին, հասարակությանը պառակտում են, որ X պահին մենք թշնամացած մասերի բաժանված լինենք, տնտեսական ճգնաժամն էլ մեզ ստիպի "հացն" ընտրել։ Արցախի ընտրված ներկայացուցիչին էլ առաջարկում են վերադառնալ "Պատերազմ և Խաղաղության" հոդվածին ....

Պարզ է, որ այդ ամենը Ղարաբաղի հետ մի փաթեթի մեջ է: Ու պարզ է, որ մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

Նաև սկսվում է բացահայտվել "Հեղափոխության" ողջ սպիտակեղենը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ