Նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսված է
2020թ հունիսի 22-ը մեր նորագույն պատմության մեջ կմտնի որպես հայոց պետականության կազմաքանդման մեկնարկի օր: Կառավարությունը՝ Վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանի 89 պատգամավորները, ինչպես նաև նրանց սպասարկող խորհրդարանական ընդիմությունը իրականացրեցին մեծագույն հանցագործություն՝ տապալեցին Երկրի սահմանադրական կարգը:
Այդ պահից սկսած Հայաստանի իշխանությունները իրենք իրենց դրեցին օրենքից դուրս: Այդ պահից սկսած Հայաստանը զրկվեց օրինական իշխանություններից:
Հունիսի 22-ին իշխանությունը առ ոչինչ դարձրեց 1991թ սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքը: Հայաստանը դադարեց ժողովրդավարական պետություն լինելուց:
Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսված է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը