Հանրային hեռուստաընկերությունն իր 1lurer.am լրատվական կայքով ապատեղեկատվություն է տարածում` մոլորեցնելով հասարակությանը և հերթական անգամ ապացուցելով, որ Հանրային hեռուստաընկերության լրատվական բաժինը սպասարկում է իշխանությունների շահերը և սեփական դիմագիծ չունի։
Այս անգամ 1lurer.am-ը հոդված է հրապարակել` վերնագրելով. «Ջիանի Բուքիքիոն Հրայր Թովմասյանին կոչ է արել հարգել Սահմանադրությունը»:
Ոչ բնօրինակում և ոչ էլ հայերեն թարգմանված տարբերակում Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակում նման մտքեր չկան։
Սա նկատվեց ու քննարկվեց համացանցում, ինչից հետո Հանրայինը որոշ փոփոխություններ արեց. «Բուքիքիոն Թովմասյանին ուղղված նամակում կոչ է արել հարգել Սահմանադրությունը, իսկ ԱՆ-ը հիշեցնում է՝ Հանձնաժողովի հետ կա ամբողջական համաձայնություն»:
Այս վերնագրից էլ կարելի է ենթադրել, որ Ջիանի Բուքիքիոյի կոչն ուղղված է Հրայր Թովմասյանին, մինչդեռ տեքստում ասվում է. «Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք լիովին չեն արտահայտում Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունը»:
Փաստացի, Բուքիքիոն մտահոգություն է հայտնել Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ` մատնանշելով դրանում տեղ գտած խնդիրները:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային hեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավարությանը ևս մեկ անգամ վերանայել նյութի վերնագիրը և դադարեցնել իշխանահաճո գործելաոճը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը