Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը, մեր տեղեկություններով, այսօր՝ հունիսի 27-ին հրավիրվել է ԱԱԾ։
Պատճառը, ըստ երևույթին, հունիսի 26-ին ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում քաղաքագետի ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։
Ճեպազրույցից հետո, Ռուբեն Հակոբյանին է այցելել ԱԱԾ-ն և «հրավեր փոխանցել»։
Ռուբեն Հակոբյանը, մեր տեղեկություններով, ԱԱԾ կայցելի ժամը 14։00-ին։
Ստորև տեղադրում ենք Ռուբեն Հակոբյանի՝ իր դեմ գործողությունների պատճառ դարձած ճեպազրույցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը