ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հունիսի 25-ին դիմել էր ՍԴ էկլեկտրոնային տարբերակով՝ վիճարկելով ՍԴ մասին ոխորհրդարանի ընդունած օրենքը։ Այսօր առավոտյան էլ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց դիմումի թղթային տարբերակը։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ դիմումը հանձնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին։ Էդգար Ղազարյանը նշել է, որ սահմանաված ընթացակարգերով կքննվի հարցը և կորոշվի՝ վարույթ ընդունվո՞ւմ է, թե՝ ոչ։ Առավելագույն 15 օր ժամկետն է։
Հարցին՝ պատգամավորների 1/5-ը 26 է, թե 27, պատգամավորն ասաց․ «Եկեք ո՛չ ես գնահատական տամ, ո՛չ էլ իշխանական նախարարները, որոնք գործը թողած՝ դարձել էին էյնշտեյնը և մաթեմատիկական հաշվարկներ էին անում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը