ՀՀ-ն առողջապահական, սոցիալական, տնտեսական և հիմա նաև քաղաքական խորը ճգնաժամի մեջ է: Տպավորություն է, որ ասում եք՝ ամեն ինչ լավ է, քիչ քննադատեք, կամ ասում եք՝ ընդդիմադիրներ կան, որ բայղուշություններ են անում… Էլի հիշեցի Տիգրան Սարգսյանին, ով ասում էր՝ այդքան մի ասեք ճգնաժամ, որ ասում եք՝ ճգնաժամը գալիս է։ 2019թ.-ի պետբյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հիմա վատ է տնտեսության վիճակը, ապագայում ավելի վատ կլինի, որովհետև բոլոր ցուցանիշները դա են ցույց տալիս՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական առումով էլ են ցույց տալիս։ Ի՞նչ է անում իշխանությունն այդ ընթացքում՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որ լռեցնի իրր ընդդիմախոսներին»,- ասաց Մարուքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը