168.am-ը գրում է․ «Երեկվանից հասարակական ու քաղաքական շրջանակներում քննարկում են նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրված օրենքները և հատկապես այդ ստորագրության համար ընտրված ժամը՝ կեսգիշերն անց:
Այս առնչությամբ 168.am-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին երկու հարց հղեց.
«Արդյոք ոչ աշխատանքային ժամերին որոշումներ կայացնելու և հրամաններ ստորագրելու պրակտիկա կա՞:
Եվ ի՞նչ հրատապությամբ էր պայմանավորված այդ ժամին հրամանների ստորագրումը»:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր երկու հարցերի պատասխանը ստացանք մեկ տողով. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատաժամանակը նորմավորված չէ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը