24 06 2020

ՍԴ-ին քննադատող իմքայլականը ՍԴ աշխատակազմի ղեկավարն է եղել․ Մեդիա պաշտպան

ՍԴ-ին քննադատող իմքայլականը ՍԴ աշխատակազմի ղեկավարն է եղել․ Մեդիա պաշտպան

Հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 23-ին Պետրոս Ղազարյանի հյուրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էր։ Թեման սահմանադրական փոփոխություններն էին։ Պետրոս Ղազարյանը հնչեցրեց ընդդիմադիրների ու հանրությանը հուզող մտահոգությունները, որ ԱԺ-ի կողմից ընդունված նախագիծն իշխանական ուժի կողմից սահմանադրական հեղաշրջում է, ԱԺ-ն «իրենով» է ուզում անել Սահմանադրական դատարանը, ինչու չեն դիմել հանրապետության նախագահին, ինչու չեն դիմել  Սահմանադրական դատարանին, որպեսզի վերջինս կարծիք հայտնի այս փոփոխությունների մասին։ Հիշեցնելով ՍԴ նախագահի կենսագրությունը՝ Պետրոս Ղազարյանը հարցրեց՝ ինչ անենք, որ հաջորդ Սահմանադրական դատարանի նախագահը չլինի Նիկոլ Փաշինյանի «Հրայր Թովմասյանը»։ Այս ամենով հանդերձ Պետրոս Ղազարյանը Սահմանադրական դատարանի անվստահության մասին բարձրաձայնող ու իրավիճակի ունիկալությունից խոսող պատգամավորին որևէ կերպ չհիշեցերց, որ վերջինս 2003թ-ից աշխատել է ՍԴ-ում, իսկ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամանակահատվածում պաշտոնի բարձրացում է ստացել՝ դառնալով ՍԴ աշխատակազմի ղեկավար։  Ժողովրդավարական բարեփոխումների անհնարինության մեջ Սահմանադրական դատարանին մեղադրող նախկին աշխատակազմի ղեկավարն ինչ է արել իր պաշտոնավարման տարիներին, որպեսզի բարձրացնի ՍԴ-ի հեղինակությունը։  Վլադիմիր Վարդանյանը չասաց, որ ինքը ևս մաս է կազմել այդ դատարանի:

Հիշեցնենք` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որպես իրավաբան ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունի։ Դատավորներից Ֆելիքս Թոխյանը նշել է, որ չի կարելի իրիկունը քնել ու առավոտյան արթնանալ, ասել՝ դու էլ դատավոր չես։ Դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտարարել է, որ դիմելու է ՄԻԵԴ:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Պետրոս Ղազարյանին չմանիպուլացնել հեռուստադիտողներին` ներկայացնելով իրադարձությունների ամբողջական պատկերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ