Այո հավաքները հիմա սահմանափակված են, բայց ո՞վ է ասել, որ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է պարտադիր դժգոհություն արտահայտեին գործող կառավարությունից:
«Իսկ ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 10-20 կամ նույնիսկ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպետք է արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված: Ընդհանուր առմամբ սա պետք է հաշվի առնել: Պետք է ոմանք շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է եւ հավաքներ անելու հնարավորություն չկա, որովհետեւ կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին եւ իրենց խոսքը կասեին առնվազն մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց գործունեության հետ կապված:
Թույլ տվեք նաեւ արձանագրել, որ որոշ այսպես ասած, այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը: Որովհետեւ եթե հանրահավաք ասելով նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը եւ նրանց հույսը դրանց վրա է, ապա իրենց հույսերը շատ արագ կփլուզվեն արտակարգ դրության ավարտից հետո»,-հայտարարեց Փաշինյնը:
Նա հավելեց, որ այսօր կառավարությունը խնդիր է դրել, որ մարդիկ քիչ վարակվեն. «Եվ եթե մենք այսօր դպրոցների, մանկապարտեզների, գիտական կենտրոնների գործունեությունն ենք անգամ սահմանափակել, կարծում եմ՝ այդ մեկնաբանությունը տեղին չէ:
Դեռ հարց է, թե հնարավորության դեպքում հեղափոխության կողմնակիցները, թե կառավարության հակառակորդները ավելի շուտ եւ ավելի շատ, մեծաքանակ հանրահավաքներ կանեն: Դեռ հարց է, թե ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի արագ հարցեր կլուծեին այդ հանրահավաքների միջոցով»,-ասաց վարչապետը: