22 06 2020

Ոչ Հրայր Թովմասյանի հարցն ենք լուծում, ոչ էլ Վահե Գրիգորյանի․ Հովհաննես Իգիթյան



Մենք այստեղ ոչ Հրայր Թովմասյանի հարցն ենք լուծում, ոչ Վահե Գրիգորյանի, ոչ մեկ ուրիշի. մենք ուզում ենք, որ ՍԴ-ն աշխատի օրենքի տառին և ոգուն համահունչ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Ոգին հետևյալն է, որ որևէ քաղաքական ուժ չօգտագործի պահի իրավիճակը հավերժական ՍԴ նախագահ ունենալու համար: Մենք ուզում ենք, որ վերջապես մեր ժողովուրդն ունենա Սահմանադրական դատարան: ՍԴ-ն պետք է գործի 2015-ին ընդունված Սահմանադրության մոդելով: Տեսեք դատավորը ընտրվում է 5 տարի ժամկետով, ՀՀ նախագահը՝ 7 տարի ժամկետով, ՍԴ դատավորը՝ 12 տարի ժամկետով և ասյ կոլեգիալ մարմինը ինքն իր միջից ընտրում է նախագահին՝ 6 տարով: Այդ 6 տարվա ընթացքում ՍԴ մնացած դատավորները իրենց գործունեությամբ համոզում են, որ հաջորդ անգամ իրենք պետք է ընտրվեն ՍԴ նախագահ: Սա է մոդելը, ընդ որում, Վենետիկի հանձնաժողովը ասել է, որ այս մոդելը ճիշտ է և համապատասխանում է միջազգային նորմերին: Սա է խնդիրը, մնացած դեմագոգիա է, մանիպուլյացիա է»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ