Իշխանություններն ինչ ուզում են խախտեն, մենք պետական մտածողություն ունեցող մարդիկ ենք և հասկանում ենք, որ ճգնաժամային իրավիճակներում կառավարության հրաժարական պահանջելը սխալ է և չենք պահանջում: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Դիտարկմանը, որ ստացվում է, որ ԲՀԿ-ն սխալ պահանջներ է առաջ քաշում, նա արձագանքեց. «Իրենց հարցրեք, մենք ասում ենք, մեր դիրքորոշումը: բայց մենք բարձրացնում ենք հարցը, որ ճգնաժամը կառավարելի դարձնելուց հետո մենք պատրաստ ենք և պետք է բարձրացնենք որոշ կառավարիչների պատասխանատվության հարցը: Ավելին, մենք այդպիսի հարցապնդմամբ մենք արդեն հանդես ենք եկել: ԿԳՄՍ նախարարի հետ կապված հարցապնդում ենք ներկայացրել, որ գա ու ասի, թե այս երկու տարիների ընթացքում ինչով էր զբաղված և ինչ բարեփոխումներ են արվել: Հիմա չեմ ուզում ասել, թե ում ինչ պատասխանատվության հարց ենք բարձրացնելու»՞,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հասկանում ենք, որ ճգնաժամային իրավիճակ է և կառավարության հրաժարականը չենք պահանջում․ Սիմոնյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը