Փաստաբան Միհրան Պողոսյանը անդրադառնալով «Իմ Քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծին, որով դադարեցվում են ՍԴ որոշ անդամների լիազորությունները, նշել է, որ այսօր Ազգային ժողովում ականատես կլինենք սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու հանցակազմերին:
«Այսօր Ազգային ժողովում ուղիղ եթերով ականատես կլինենք սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու հանցակազմերին:
Փոքրիկ գաղտնիք բացեմ Ազգային ժողովի պատգամավորների համար՝ Սահմանադրության 96-րդ հոդվածը Ձեզ չի ազատում սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվությունից:
Իսկ Վենետիկի հանձնաժողողի եզրակացության ուղղակիորեն հակասող սահմանադրական փոփոխություններ ընդունելն արձանագրում է Ձեր «չարամիտ դիտավորությունը»»,- գրել է Պողոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը