ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհուրդը, որի կազմում ներառված են հետխորհրդային տարածքի շուրջ 2 տասնյակ կումունիստական կուսակցություններ, իր մտահոգությունն է հայտնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման կապակցությամբ:
ՌԴ Կոմունիստական կուսակցության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի իշխանությունը հաշվեհարդար է տեսնում մի անձի նկատմամբ, որը ձեռք է բերել Հայաստանի ժողովրդի հեղինակությունն ու հարգանքը, հանդես է եկել արդարացի և կառուցողական քննադատությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը