Երկրորդ նախագահին գրավով ազատ արձակելու որոշումից հետո շատ մեծ խինդ ու խանդավառություն էր մեր մայրաքաղաքում և մարզերում։ Մարդիկ ուրախանում էին, որովհետև մեր համար էլ էր շատ հաճելի տեսնել, որ այսքան մարդ էյֆորիայից դուրս է գալիս։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։
«Մարդիկ հասկացան իրականում ով է Մարտի 1-ի համար պատասախանատուն, ով է իրականում կանգնած այս ամենի հետևում և շատ հաճելի է տեսնել, որ ժողովուրդը կամաց-կամաց հետ է գալիս այդ էյֆորիկ իրավիճակից։ Հուսով ենք, որ շատ շուտով Երկրորդ նախագահին կտեսնենք երկրի քաղաքականության ղեկին և բոլորս միահամուռ պետք է աջակցենք Երկրորդ նախագահին երկիրն այս ծանրագույն կատաստրոֆիկ իրավիճակից հանելու համար»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը