17 06 2020

Փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնել. Արթուր Վանեցյան

Փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնել. Արթուր Վանեցյան

.«Երեկ եղել է քաղաքական հայտարարություն՝ 3 քաղաքական ուժերի կողմից, որտեղ ամբողջովին արտացոլված են մեր մոտեցումներն այս գործին եւ ընդհանուր առմամբ երկրում տիրող իրավիճակի հետ կապված»։

Հարցին, թե  գործի վերաբերյալ ինքն ի՞նչ կարող է ասել, Վանեցյանն ասաց. «Միանշանակ այդ գործն ունի քաղաքական ուղղվածություն։ Սրանով փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու։ Գլխավոր դատախազը, որը ներկայացրեց մեղադրանքները, որեւէ կերպ չկարողացավ համոզել թե հանրությանը, թե ինձ, որ մեղադրանքը հիմնավոր է»։

Հարցին՝ ինչո՞ւ է ինքը վստահ, որ քաղաքական ուղղվածություն ունի այս գործընթացը, եւ, դիտարկմանը, որ հիմքերը դեռեւս ներկայացված չեն, Վանեցյանն ասաց, որ այն հիմքերը, որոնք ներկայացվել են հանրությանը, հիմք է տալիս ենթադրելու, որ այդտեղ չկան հիմնավոր ապացույցներ. «Չկա ցուցմունք. այդ հարցին չպատասխանեց գլխավոր դատախազը, ուստի այն ինչը ունենք, հիմք է տալիս ենթադրելու, որ բացակայում է հիմնավոր կասկածը պարոն Ծառուկյանի մեղադրանք առաջադրելու համար»։

Վանեցյանը նաև նշեց․ «Եթե ինձ իջեցվեր քաղաքական պատվեր եւ ես պատրաստ լինեի կատարել այդ քաղաքական պատվերը, ապա մինչեւ օրս կշարունակեի զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը եւ կանեի այդ քաղաքական պատվերները։ 

Հարցին՝ արդյոք ինքը չունի՞ մտահոգություն, որ իր նկատմամբ նույնպես կարող է քրեական գործ հարուցվել , Վանեցյանը պատասխանեց. «Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ապօրինի եւ քաղաքական նկատակ ունեցող հետապնդումները՝ կարող են հիմք տալ, որ մենք մտածենք՝ հնարավոր է եւ իմ նկատմամբ իրականացվի որեւէ գործողություն։ Առիթ ունեցել եմ ասելու, որ օրինական ճանապարհով ինձ զրկել ազատությունից ուղղակի հնարավոր չի, որովհետեւ ես որեւէ բան ապօրինի չեմ արել»։

Լրագրողը նշեց, որ երբ ինքը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը, այդ ընթացքում ԲՀԿ առաջնորդի համակիրներից Սեդրակ Առուստամյանի հետ կապված քրեական գործ կար, եւ հարցին՝ ինչո՞ւ այդ ժամանակ դա քաղաքական հետապնդում չէր դիտարկվում, Վանեցյանն ասաց. «Սեդրակ Առուստամյանը քաղաքական գործիչ չէ եւ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն անգամ ԲՀԿ անդամների կողմից չի որակվել որպես քաղաքական։ Նույնը վերաբերում է նաեւ Էդուարդ Բաբայանին»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ քրեական գործի մանրամասներին ինքը ծանոթ չէ եւ չի կարող դրա վերաբերյալ գնահատական տալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ