17 06 2020

Որտե՞ղ փնտրել մեղավորներին. հուշում իշխանությանը

Որտե՞ղ փնտրել մեղավորներին. հուշում իշխանությանը

ՀՀ ԱԺ իմքայլական պատգավաոր Ալեն Սիմոնյանը գերազանց է գնահատել ԲՀԿ-ի  նախաձեռնությունը ստեղծել կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

«Եթե այդ հանձնաժողովը ստեղծվի, մենք կկարողանանք նաև քննել այն լուրերը, որ տարածում են ձեր նշած կուսակցությանը մերձ խմբերը, որ իբր կորոնավիրուսը գոյություն չունի, որ դիմակ կրել ընդհանրապես պետք չի: Պատգամավորներ կան նույնիսկ, որ դիմակ չեն կրում: Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, թե արդյոք դա միտումնավոր է արվում, ՀՀ անվտանգությանը վնաս պատճառելու և այս իրավիճակը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, թե դրանք պարզապես ասեկոսներ են»,-ասել է Ալեն Սիմոնյանը:

Ստորև ներկայացնում  ենք տեսանյութ, որտեղ ներկայացված է իշխանության ներկայացուցիչների հրապարակային ելույթները և վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ: Նշենք, որ Առողջապահության նախարարն ասում էր, որ լուրջ վիրուս չի, իսկ վարչապետն էլ ասում էր, թե կորոնավիրուսնն ում շուննա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ