Ես ԱԺ դահլիճում դիմելով վարչապետին կոչ եմ արել, որ հավաքների ազատության մասով պարետատան որոշումը վերանայել և հնարավորություն տալ մարդկանց դիմակներով, սոցիալական հեռավորությունը պահպանելով հայտնել իրենց բողոքը կամ անցկացնել իրենց հավաքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախաձեռնությանը, որն առաջարկում է դիմել ՍԴ և վիճարկել արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման արգելքի իրավաչափությունը:
«Դա ֆունդամենտալ իրավունք է և անհրաժեշտ է, որ դա իրացվի: Եթե դու բողոքը ճնշում ես և պահում ես մարդկանց մեջ, դա դառնում է եռացող կաթսա: Մեկի տան գազն են անջատել, ուզում է բողոքի, թող բողոքի: Կառավարության առջև ամեն օր բողոքի ակցիաներ կան: Մենք մինչև հիմա վարչապետի որևէ պատասխան չունենք: Ես կարծում եմ, որ բոլոր միջոցները սպառելու դեպքում պետք է դիմել ՍԴ: Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ ՍԴ դիմելուց առաջ ընդդիմադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի որևէ միջոցառում անվավեր ճանաչելու նախաձեռնություն: Նման նախաձեռնություն ԱԺ-ում չի եղել:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը