Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միջակությունների գործող թայֆայի մի հավաքական ներկայացուցիչ՝ Միքայել Զոլյանն, այսօր ԱԺ-ում սրտնեղել է, որ ես ու իմ գաղափարակից ընկերները հայտնվում ենք հեռուստաեթերներում։
Այս մարդկանց թվում էր, որ եթե Հանրայինի եւ իրենց սպասարկող այլ զլմների ( Ազատություն, 1in.am եւ այլն) եթերը զմրսեն մեր առջեւ, ապա մեր ասելիքը տեղ չի հասնի։
Թե ով էր Զոլյանն ու իր նման բազում դուրսպրծուկներ իշխանազավթումից առաջ, հիշեք ինքներդ։
Բայց քանի ստիպված եմ իրենց անդրադառնալ, մի խրատ պետք է տամ։
Երկրից դուրս երբ մեկնում եք, գոնե այդքան փնթի մի եղեք, հետեւեք հիգիենային։ Թե չէ, ավաղ, Հայաստան եք ներկայացնում ու մեր երկրի անունից բառի բուն իմաստով գարշահոտ եք տարածում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը