17 06 2020

Ի՞նչ պետք է քաղաքացին ունենա իր մոտ․ Բագրատ Եսայան

Ի՞նչ պետք է քաղաքացին ունենա իր մոտ․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․

«Մյուս շաբաթվանից քաղաքացին պարտավոր է կրել և հետն ունենալ
1. Դուխով գլխարկ
2. Նիկոլի նկարով մայկա
3. Հեռախոսի էկրանին՝ Նիկոլի ֆոտո
4. Նիկոլի «Երկրի հակառակ կողմը» գիրքը
5. Աննայի ֆոնդին մինիմում 10000 դրամ նվիրատվության կտրոն
6. Մի շիշ Դուխով օղի
7. ՔՊ տեղական կառույցի տեղեկանք, որ աջակցել է հեղափոխությանը
8. 2018թ ընտրություններում Իմ քայլին քվեարկած քվեաթերթիկի ֆոտոն
9. Անցյալում, ներկայում, ապագայում Նիկոլին դեմ արտահայտվող բոլոր ուժերին դատապարտող իր ստորագրությամբ հայտարարություն
10. Նիկոլի ֆբ-ի բոլոր ստատուսների տակ դրած իրա լայքերի սքրինշոթերը։

Դրանից բացի քաղաքացին պարտավոր է.
1. Անգիր կրկնել Նիկոլի ԱԺ հայտարարության տեքստը
2. Անգիր իմանալ Իմ քայլը խմբակցության 88 պատգամավորների անուն-ազգանունները
3. Դըմփ-դըմփ-ից հետո ժամանակին ու անկեղծ գոռալ «հուուուու»
4. Զգացմունքով երգել Հրագի «Դուխով» երգը

Հետներդ համենայն դեպս փող էլ վերցրեք, որովհետև մեկա տուգանվելու եք։

Հ.Գ. Մորուք ունենալը, անկախ սեռից, խրախուսվում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ