ԱԱԾ շենքի մոտ իրավիճակը կտրուկ լարվեց, երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ հարցաքննությունից: Ոստիկանները կոպիտ կերպով հրելով ու քաշքշելով հեռացրին լրագրողներին և օպերատորներին:
News.am-ը հայտնել է, որ իրենց թղթակիցն այդ ընթացքում ոտքի վնասվածք է ստացել: Միաժամանակ ոստիկանները բռնի ուժ գործադրելով սկսեցին բերման ենթարկել Ծառուկյանի աջակիցներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը