16 06 2020

Ականջահաճո չէ մեր համար, որ որևէ մեկը պահանջում է կառավարության հրաժարականը․ ԱԺ նախագահ



«Պետության համար հիմնաքարային առումով շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, ով կուսակցության ղեկավար է»,- խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։

Նրա խոսքով, շատ հեշտ է ընկնել ծուղակը և քաղաքականացնել իրավական գործընթացը։ Ա. Միրզոյանն առաջարկում է տարանջատել հարցի քաղաքական և իրավական հատվածները։

«Անշուշտ, Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի մասին յուրաքանչյուրս ունի իր գնահատականները, որոնք այս փուլում տալուց առնվազն զերծ պետք է մնալ, և հուսամ, այն կընդունեն մեր իմքայլական գործընկերները, որպեսզի որևէ մեկնաբանություն, որևէ պահի չդիտարկվի որպես իրավական համակարգի քաղաքական ուղղորդում, կամ անմեղության կանխավարկածի ոտնահարում։ Այնուհանդերձ, ինչ-որ քաղաքական բաների մասին պետք է խոսել»,- նշեց ԱԺ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ