Որոշակի արտահոսք է տեղի ունեցել հավանաբար իրավապահ համակարգից, որին տեղեկացել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը, որից պաշտպանվելու առաջին քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որ իրենք կկարողանան որակել դա՝ որպես քաղաքական ճնշում: Պատահական չէ, որ ԲՀԿ ղեկավարի քաղաքական հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի խոսնակի հաղորդագրույթունը հրապարակվեց, որը շատերիս ինչ-որ բան ասաց, այդուհանդերձ, մանրամասները չիմացանք, թե ինչ է տեղի ունենում: Հաջորդող իրադարձություններն արդեն եկան վկայելու, որ այո, փաստացի որոշակի տեղեկատվության իրավական պրոցեսների հետ կապված հասանելի է դարձել ինֆորմացիա և փորձ է կատարվում այսպես քաղաքական երանգի ներքո ներկայացնել իրավական պրոցեսը: Անդրադառնալով ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ասաց «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը