15 06 2020

Ռուբեն Մելիքյանը փորձեց ՀՀ-ում ԵՄ դեսպանին ուղերձ փոխանցել՝ ՀՀ-ում առկա իրավական իրավիճակի մասով

Ռուբեն Մելիքյանը փորձեց ՀՀ-ում ԵՄ դեսպանին ուղերձ փոխանցել՝ ՀՀ-ում առկա իրավական իրավիճակի մասով

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ միայնակ «չակցիա» է իրականացնում, իսկ թե ինչու չակցիա, որովհետև միայնակ ակցիա իրականացնելը ոստիկանությունը լավ չի ընդունում:

Նա հիշեցրեց, ուրբաթ օրվա իր միայնակ ակցիան ԱԺ մոտ, ապա երեկ ԱԱԾ մոտ տեղի ունեցած միջադեպը, երբ իրեն վարչական ձերբակալման ենթարկեցին, նաև ուժ կիրառեցին:

Մելիքյանին մոտեցավ դեսպանատան անվտանգության աշխատակիցներից մեկը, Մելիքյանը նրան իր այցեքարտը փոխանցեց և ասաց, որ ինքը հանդիպում է խնդրում դեսպանի կամ ներկյացուցչի հետ՝ ՀՀ-ում առկա իրավական իրավիճակի մասով զրուցելու: «Անձամբ ես՝ որպես իրավապաշտպան, ենթարկվել եմ իրավունքի սահամանափակումների, բռնության, մշտապես ԵՄ ներկայացուցիչները նման դեպքերում հանդես էին գալիս դատապարտող հայտարարությամբ, իսկ հիմա տեղյակ չեն երևի, ես կխնդրեի, որ այս հարցով շտապ հանդիպում ունենամ կամ տիկին դեսպանի, կամ որևէ ներկայացուցչի հետ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ