Այն կարգի է իշխանությունը կորցրել ադեկվատությունը, որ անգամ պատգամավորներին են փորձում բերման ենթարկել։ Ես չեմ ասում, որ պատգամավորների վրա անհամաչափ ուժի կիրառում է եղել այսօր եւ մի քանի ժամ է տեսանյութերը համացանցում են, գոնե սոլիդարությունից ելնելով, իշխանության խմբակցության որեւէ ներկայացուցիչ որեւէ կերպ չի արձագանքել այս ամենին։ Ուզում եմ հիշեցնել՝ բումերանգի էֆեկտն աշխատելու հատկություն ունի, որեւէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա, երբ իրենց գործընկերներին քարշ են տալիս ասֆալտի վրայով։ Արդեն ամեն ինչ սպասում եմ իշխանությունից, անգամ օրենքը շրջանցելը։ Մենք կառաջնորդվենք քաղաքական գործիքակազմով»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ծառուկյանն այսօր մնա ԱԱԾ-ում, Տոնոյանն ասաց. «Քանի որ ես իշխանության գործողություններում տրամաբանության որեւէ հատիկ չեմ փորձում գտնել, կրկնում եմ՝ որեւէ բան չեմ բացառում։ Այո, ըստ մամուլի՝ կա սցենար՝ պարոն Ծառուկյանին այստեղ պահելու եւ գալ խորհրդարան՝ անձեռնմխելիությունից զրկելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը