Հիմա կառավարությունում էլ ենք այդ ուղղությամբ մտածում, որ նույնիսկ եթե գալիս ենք աշխատանքի և եթե անմիջական հանդիպելը շատ մեծ անհրաժեշտություն չէ, ապա կարող ենք քննարկումներն իրականացնել նաև հեռավար։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Միքայել Զոլյանը, թե ի՞նչ միջոցառումներ է նախատեսվում ձեռնարկել կառավարությունը, Ազգային ժողովն ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով կարող է աջակցել:
Պատգամավորի դիտարկմանը, որ պետական համակարգում նույնպես կարող են հեռավար աշխատանքի մոդելներ ներդրվել, վարչապետն ասաց. «Հեռավար եմ աշխատել նաև ես, որը շատ լավ հնարավորություն է և մեծ հաշվով նաև արդյունավետության անկում ընդհանրապես չի լինում, հակառակը կա նաև արդյունավետության ավելացում, երբ մարդն աշխատանքի ընթացքում ավելի շատ հնարավորություն ունի իր ընտանիքի ու երեխաների հետ շփվել, որը կարող է ավելացնել պոզիտիվը ընդհանուր աշխատանքի մեջ։ Դժախտաբար, խորհրդարանի աշխատանքը հեռավար կազակերպել մեր օրենսդրությունը չի տալիս։ Փառք Աստծո, մեր պատգամավորների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ մեր երկրում պատգամավորները բացառիկ մարդիկ են, որոնք կարող ենք հպարտանալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը