11 06 2020

Տեխնիկական խնդիրներով պայմանավորված որոշ պաշտոնյաներ չեն ներկայացրել իրենց հայտարարագիրը

Տեխնիկական խնդիրներով պայմանավորված որոշ պաշտոնյաներ չեն ներկայացրել իրենց հայտարարագիրը

2020թ. հունիսի 10-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակվել են պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ։ Այս մասին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:

Հանձնաժողովը դիմում է բոլոր այն անձանց, կազմակերպություններին և լրագրողներին, ովքեր իրականացնելու են հայտարարագրերի վերլուծություն կամ այլ կերպ ուսումնասիրության համար օգտագործելու են հայտարարագրերում առկա տվյալները:

Բոլոր այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը հրապարակված չեն կամ հանձնված են հունիսի 1-ից հետո, խնդրում ենք մինչ այդ տեղեկությունների, տվյալի հիման վրա եզրահանգում կատարելը կամ լրագրողական նյութ պատրաստելը կապ հաստատել Հանձնաժողովի հետ և ստանալ պարզաբանումներ։

Նոր տեսակի կորոնավիրուսի՝ տարածման պատճառով եղել են պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամներ, ովքեր մեկուսացման պատճառով հայտարարագրերը լրացնելու հնարավորություն չեն ունեցել։ Բացի այդ, տեխնիկական խնդիրների պատճառով որոշ պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամներ չեն ծանուցվել կամ ծանուցվել են ուշացած։

 

Այս բոլոր դեպքերում Հանձնաժողովն անհատապես կապ է հաստատել հայտարարատուների հետ և տրամադրել է լրացուցիչ 7 օրյա ժամկետ հայտարարագրերի լրացման համար, ինչպես նաև սահմանել է, որ բոլոր այս դեպքերում հայտարարագրերը չեն համարվում օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ