10 06 2020

Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում

Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում

2020թ-ի մայիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 737 հոդված, որոնցից 127-ը եղել է բացասական, 9-ը՝ դրական, 601-ը՝ չեզոք։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում: Բացասական հոդվածները շատ են:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քննադատել է նախարարին Լանզարոտի հռչակագիրի մասին նրա հայտարարության համար. «Ինչու է կոնվենցիայի 6-րդ հոդվածը անհանգստացնում ծնողներին, հարցի պատասխանը շատ պարզ է, քանի որ այն վերաբերում է նաև տարրական կրթության շահառուներին, այսինքն 6 տարեկան և բարձր տարիքի երեխաներին»:

Վահագն Վարագյանն, անդրադառնալով կրթության ոլորտին, ասել է. «Հիմա չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին՝ 5 ոլորտ տապալելուց հետո հրաժարվել ԵՊՀ ռեկտոր դառնալու մտքից»։

ՀՀ ԳԱԱ ՄԿՈՒԿ ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանն, անդրադառնալով Սմբատ Գոգյանի հրաժարականին, ասել է, որ Գոգյանը հեռանում է գրագողների նկատմամբ Փաշինյանի և նախարար Արայիկ Հարությունյանի ցուցաբերած հովանավորչության պատճառով։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի օգտագործած սխալ եզրույթի պատճառով մեկ վայրկյանում հարվածի տակ է դրվել այն հայտարարությունը, որ Հայաստանում, ի տարբերություն Թուրքիայի, փակ արխիվներ, ֆոնդեր չկան»,- հարցազրույցներից մեկում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ