Հայաստանում ճանաչում ունեցող, ճանապարհ անցած քաղաքական ուժերը պետք է իրար կողքի կանգնեն համավարակի, Արցախի հետ կապված և կառավարության ոլորտում ձախողումներ թույլ տված իշխանության դեմ: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Եթե քաղաքական ուժերի միավորումը չլինի ժամ առաջ, Փաշինյան Նիկոլը սկսելու է մարդկանց՝ այն քաղաքական գործիչներին, ովքեր ունեն ռեսուրսներ, ձերբակալել: Ես չեմ բացառում, որ այդ ապօրինությունների շղթան թևածի բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների վրա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը