Ամեն ինչ ավերելն ու շուրջբոլոր ամենքի գլխին սեփական կատաղությունը լցնելը կործանման ճանապարհն է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Կանգ առ, Նիկոլ»,-հավելել է նա:
Հավելենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հեռանում են պաշտոններից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը