08 06 2020

Ղեկավարիդ հիշեցրու՝ սպառվեց հնարավորությունը. Գևորգ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ղեկավարիդ հիշեցրու՝ սպառվեց հնարավորությունը. Գևորգ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․

«Ալեն, բա կարելի ա՞...

Անկեղծ, ցավում եմ նրա համար: Նա ինչպիսի ուսանող էր, այդպիսին էլ ԱԺ փոխնախագահ է (գուցե և ավելի վատը)...
Ով ով, բայց դու Ծառուկյանի մասին խոսելիս շատ զգուշավոր պետք է լինես (հավանաբար, հասկացար, թե ինչու)...
Ի՞նչ քաղաքական դիվիդենտի մասին ես խոսում, էտ ի՞նչ ես ակնարկում, որ ասում ես «շուտով ամեն ինչ իրա տեղը կընկնի»...
Որ ամեն ինչ իր տեղն ընկավ, դու պատկերացնում ե՞ս, թե դու ուր ես հայտնվելու...
Չէ, բայց դու ոնց որ ճիշտ ես ասում...
Հեսա ամեն ինչ իր տեղն ա ընկնելու...
Հա, բայց էս անգամ քեզ այլևս չեն սատարելու, քանի որ դու մարդու արածը գնահատող տղա չես...
Հա, մի բան էլ, քո իրական կամ ենթադրյալ ղեկավարին հիշեցրու (եթե, իհարկե դու դրա հնարավորությունն ունես), որ սպառվեց իրեն տրված հնարավորությունը։ Նա այդպես էլ չհրապարակեց իր բժշկական զննության փաստաթուղթը...
Աչքիս՝ ոչ էլ հիվանդ է...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ